Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 13-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է հաստատվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ծաղկաձորի «Գոլդել փելես» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք կարող են տուն գնալ: Նրանցից 2-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, և ևս մեկ հոգի` նրանցից մեկի ընտանիքի անդամը, ով այս ընթացքում շփում է ունեցել, կմնա մեկուսացման մեջ, այսինքն` նրանցից երկուսը, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը, կգնան հիվանդանոց, մեկը կմնա մեկուսացման մեջ», - մանրամասնեց վարչապետը:

Նա հայտնեց նաև, որ ևս 3 քաղաքացու մոտ է ախտորոշվել կորոնավիրուս, նրանցից երկուսը մասնակից են եղել Էջմիածնում կայացած նշանդրեքին։ Վարչապետը հայտնեց, որ նրանք մեկուսացված քաղաքացիների թվում են։

«Ինչպես նաև կա ևս մեկ քաղաքացի, ով եկել է Ֆրանսիայից, նրա մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս։ Ընդհանուր կա 13 հաստատված դեպք, 13-ի մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են», - ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան