Չարենցի ժառանգությունը ջահ է, որը լուսավորում է մեր գրականությունը. Մարտի 13-ը գրողի ծննդյան օրն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը` մարտի 13-ին մի խումբ մտավորականներ հարգանքի տուրք մատուցեցին գրողի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով Գրողների միությունում գտնվող բանաստեղծի կիսանդրու առաջ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Չարենցը ոչ միայն պոեզիայի, այլև արձակի մեծերից է: «Նրա «Երկիր Նաիրի» և մի շարք այլ գործեր մեծ երևույթներ են: Չարենցը դեռ պատանեկան տարիքից պոեզիայի աշխարհ մուտք գործեց բարձր գրականության շեշտերով: Նրա հոգին ամեն ինչ ընդունում էր, ամեն ինչի արձագանքում էր: Եթե քննում ես նրա ստեղծագործությունները, տեսնում ես, որ ֆրանսիական, ռուսական մի խոսքով` համաշխարհային գրականության ամենահետաքրքիր երևույթները թեմայի, ոճերի ձևով հայտնվել են նրա գրչի տակ` անցնելով չարենցյան ոգու հսկա քուրայով»,-շեշտեց Միլիտոնյանը:

Միության նախագահի համոզմամբ`Չարենցի լեզուն հզոր, հարուստ լեզվաշխարհի, լեզվամտածողության ամենաբարձր նիշերին է հասել: «Նա իր կարճ կյանքով և կյանքի ողբերգական ավարտով ուսուցանում էր հետևյալը` հարգել գիրը, հարգել ստեղծագործողին, օրենքը, ճշմարտությունը և միշտ մնալ հայրենիքի ոգուն հավատարիմ»,-շեշտեց Միլիտոնյանը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը Չարենցին նոր գրականության, նոր գեղագիտության օրենսդիր է համարում: «Ափսոս` Չարենցը կարճ ապրեց: Նրա թողած ահռելի ժառանգությունն այն ջահը դարձավ, որը մինչև այսօր լուսավորում է մեր գրականության ճանապարհները և հավերժ պետք է լուսավորի: Չարենցը կամուրջ էր միջնադարյան, նորագույն շրջանի, գալիք սերունդների վարպետների միջև: Անչափելի է Չարենցի մեծությունը»,-ընդգծեց Վարդանյանը:

Անդրադառնալով այն գրքերին, որոնք ինքը սիրում է վերընթերցել`թանգարանի տնօրենն ասաց, որ սեղանի մի քանի գիրք ունի, և Չարենցի գրքերը պարբերաբար փոխարինում են մեկը մյուսին: «Կա մի գիրք, որը մշտապես ձեռքիս տակ է, իսկ անցյալ տարվանից ծոցագրպանումս է: Այդ պոեմը կոչվում է «Ռեքվիեմ» կամ «Կոմիտասի հիշատակին»: Հավերժ կարող եք այն կարդալ ու շարունակ զմայլվել այդ գործով: Փառահեղ է: Իմ համոզմամբ` այն Կոմիտասի վաստակին, հիշատակին նվիրված երբևէ ստեղծված անգերազանցելի ստեղծագործությունն է»,-եզրափակեց նա:

Եղիշե Չարենցըծնվել է 1897թվականիմարտի 13-ին Կարս քաղաքում։

Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը,Կարսեն գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծացել ենչորս տղա և երեք աղջիկ։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։1908-1912թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձըվճարել չկարողանալու պատճառով։

1912թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ1914թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս էտեսնում 17-ամյա պատանու«Երեք երգ տխրադալուկաղջկան» շարքը՝ նվիրվածԱստղիկ Ղոնդախչյանին: Այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ 1915թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկին և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

1914թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։

Հաջորդ տարի հրատարակվում է նրա«Կապուտաչյա հայրենիք» պոեմը։1916թվականին Թիֆլիսում լույս է տեսնում«Դանթեական առասպել»պոեմը։

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն