Հայաստանում կրթական հաստատություններում դասեր չեն լինի առնվազն մինչև մարտի 23-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կրթական հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասեր չեն լինի առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում «Զրույց քաղաքացու հետ. կորոնավիրուս» խորագրով ուղիղ եթերում:

«Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասեր չեն լինի: Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել: Կորոնավիրուս կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա: Ամենժամյա ռեժիմով հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Որևէ որոշման վերանայման անհրաժեշտություն, եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք: Մեզ համար մեծագույն խնդիր ոչ թե որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին, երեքը՝ մարտի 11-ին, երկուսը, որոնք, ի դեպ, մեկուսացված անձանց շրջանում էին, մարտի 12-ին: Մեկուսացված անձանց թիվը մոտ է 9 տասնյակին:

Հայերեն English Français Русский

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել. թուրք նախարար

Հնդկաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է ընդդիմությանը երկրում իշխանությունը զավթելու փորձի համար

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտնել են, որ ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուբինյանն ու Գրոսուն քննարկել են Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից