Հասարակական

Հայաստանյան մի քանի պատվիրակությունների այցերը արտերկիր չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով

1 րոպեի ընթերցում

Հայաստանյան մի քանի պատվիրակությունների այցերը արտերկիր չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան մի քանի գործուղումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումները հրապարակվել են կառավարության egov.am կայքում:

Մանասավորապես, մարտի 12-ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:

Վարչապետի՝ մարտի 11–ի որոշմամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն և Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումները:

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ որոշումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում