Հասարակական

Բադասյանն ընդունել է Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

1 րոպեի ընթերցում

Բադասյանն ընդունել է Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններին, դրանցով նախատեսվող միջոցառումների ծրագրերին:

Քննարկված հարցերի կենտրոնում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունն ու գործող իրավական ակտերում այդ նպատակով բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումն է եղել:

Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունը առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում