Տնտեսագետը նավթի համաշխարհային գնի անկման երկու պատճառ է տեսնում. Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նավթի համաշխարհային գների անկման համար տեսնում է երկու հիմնական պատճառ` ակնհայտ և ոչ ակնհայտ տնտեսական պատերազմներ և կորոնավիրուսը: Հայաստանի տնտեսությունը, արտահանողները անմասն չեն մնում սրա բացասական ազդեցությունից: Տնտեսագետը կարծում է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պարսյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Երկուշաբթի օրը արձանագրվեց նավթի գների բավականին մեծ անկում, սա աննախադեպ էր: Առաջին պատճառն այն է, որ վերջին տարիներին տեղի են ունենում ակնհայտ և ոչ ակնհայտ տնտեսական պատերազմներ` ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-ԵՄ, ԱՄՆ-Ռուսաստան և այլն, ինչը զսպում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերը: Նավթի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ չի ստեղծում, դրան զուգահեռ նավթարդյունաբերությունը չի դադարեցնում տեմպը:

Երկրորդ պատճառը կորոնավիրուսն է, ինչը լուրջ հարված հասցրեց այնպիսի տնտեսություններին, ինչպիսին Չինաստանինն է»,-ասաց Պարսյանը:

Նա նկատեց` կորոնավիրուսի տարածման պայմաններում ուղղակի հարված է հասցվում երկու ոլորտի` տրանսպորտին և զբոսաշրջությանը: Իսկ այդ երկու ոլորտները որոշակի պահանջարկ են ներկայացնում նավթի նկատմամբ: Հատկապես տրանսպորտի անկումը իր հերթին բերում էնավթի նկատմամբ պահանջարկի նվազեցման, ինչը շղթայաբար բերում է գնի նվազման:

«Մարտի 6-ին«ՕՊԵԿ+»-ի (ՕՊԵԿ ` Նավթարտահանող երկրներիկազմակերպություն)շրջանակում քննարկվում էր նավթի ծավալների նվազեցման հարցը: ՕՊԵԿ երկրները պահանջ էին ներկայացրել Ռուսաստանին` նվազեցնելու նավթի արդյունահանման ծավալները: Սակայն ռուսական կողմը մերժեց, և Սաուդյան Արաբիան որոշում կայացրեց պատժել այդ մոտեցումը, ավելացրեց իր արդյունահանման ծավալները, ինչը կտրուկ գնանկման պատճառ հանդիսացավ, քանի որ կար նաև շուկայում պահանջարկի նվազում»,-ասաց Պարսյանը:

Մարտի 10-ին նավթային շուկայում որոշակի կայունացում գրանցվեց, գների 2-3դոլարի չափով ավելացում եղավ: Պարսյանը սա համարեց դրական ազդակ է նավթ արդյունահանող երկրների համար, որ չպետք է խուճապի մատնվել: Նրա կարծիքով` գների որոշակի բարձրացմանը բերեց նաև այն տեղեկատվական հոսքը, որ Ռուսաստանը կարող է ևս մեկ անգամ քննարկել այս հարցը Սաուդյան Արաբիայի հետ:

Տնտեսագետը նկատեց, որ նավթի գները ազդեցին նաև այլ ապրանքային շուկաների վրա, օրինակ, պղնձի շուկայի վրա, երկուշաբթի150դոլարի անկում գրանցվեց: «Սա մեզ համար առավել մեծ նշանակություն ունի, քանի որ մեր արտահանման24տոկոսը պղնձի խտանյութն է: Դա մեր արտահանման մեջ մեծ տեսակարար կշիռն է: Դա մեծ հարված կհասցնի մեր տնտեսության արտարժութային հոսքերին»,-ասաց նա ու նշեց, որ 2019-ի Հայաստանն ավելացրել է պղնձից մեր տնտեսության կախվածությունը:

Նավթի գների անկմանը զուգահեռ արժեզրկվեց նաև ռուսաստանյան ռուբլին: Նա նկատեց, որ ռուսական ռուբլին 2019-ին արժեզրկվել էր մոտ 16 տոկոսի չափով այն դեպքում, երբ դրամը արժևորվել էր, ինչի արդյունքում հայկական ապրանքների մրցակցային առավելությունը ռուսական շուկայում նվազում է, հայկական ապրանքներն ավելի թանկ են դառնում այդ շուկայում: Չնայած դրան` նախորդ տարում Հայաստանն ունեցել է դեպի Ռուսաստան արտահանման աճ: «Տարեկան Ռուսաստանից Հայաստան է փոխանցվում մոտ 1 մլրդ դոլարի չափով տրանսֆեր, որի գերակշիռ մասը ռուբլիով է: Եվ, բնականաբար, ռուբլու արժեզրկումը կնվազեցնի այդ ռուբլին ստացող ընտանիքների գնողունակությունը: Մեր առևտրաշրջանառության 70տոկոսը իրականացվում էռուբլիով, և ռուբլու արժեզրկումը կնպաստի, որ ռուսական ապրանքները ավելի էժանանան հայկական շուկայում: Սա միանշանակ մրցակցային առավելություն կստեղծի ռուսական ապրանքների համար, և մեր տեղական արտադրանքը դուրս կմնա»,-ասաց նա:

Պարսյանը նկատեց` եթե հայկական կողմն իր հերթին նախաձեռնի դրամի արժեզրկում, սա կբերի գնաճ, սոցիալական խնդիրների սրում: «Մեր տնտեսությունը, ըստ էության, կանգնած է երկու քարի առաջ և պետք է լուծումը գտնի: Կամ դրամի արժեզրկման պայմաններում գների աճ պետք է տեղի ունենա, և պետությունը սոցիալապես խոցելի խմբերի համար պետք է մեղմի այդ գնաճային ճնշումները, կամ պետությունը, պահպանելով այս արժևորված դրամի կուրսը, մեծ վնաս կհասցնի արտահանողներին: Այս խնդիրը կա տնտեսության առաջ»,-ասաց տնտեսագետն ու կարծիք հայտնեց, որ առաջին տարբերակն ավելի նախընտրելի է:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում