Մշակույթ

«Երգեհոնային երաժշտության ժամ» երեկոյին կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի երկերը

1 րոպեի ընթերցում

«Երգեհոնային երաժշտության ժամ» երեկոյին կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի երկերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Երգեհոնային երաժշտության ժամ» ամենամսյա համերգին այս անգամ հնչելու են Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի կունենա մարտի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Կատարումներով հանդես կգան երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Աննա Բակունցը, Թերեզա Ոսկանյանը, Էմանուելա Քարամյանը, Լուսին Սառաջյանը, ինչպես նաև Գայանե Մաթևոսյանը (սոպրանո), Հայկուհի Հակոբյանը (ֆլեյտա), Աստղիկ Սիրադեղյանը (ջութակ):

Երգեհոնն աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից է, որն ստեղծվել է Արևմտյան Եվրոպայում։ Ենթադրվում է, որ այն պատրաստել է հույն Կտեսիբիոսը՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից, որի անվան հետ էլ կապվում է նվագարանի մասին առաջին հիշատակությունը:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում