Մշակույթ

Թումանյանի թանգարանը գրողի մասին երեխաների գիտելիքները կհարստացնի «Ընտանեկան փոստարկղ» ծրագրով

1 րոպեի ընթերցում

Թումանյանի թանգարանը գրողի մասին երեխաների գիտելիքները կհարստացնի «Ընտանեկան փոստարկղ» ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հովհաննես Թումանյանի թանգարանը դպրոցականների գիտելիքները համալրելու, գրողի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով մշակել է նոր կրթամշակութային ծրագիր՝ «Ընտանեկան փոստարկղ» խորագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այն դպրոցի կրթական գործունեության ոլորտում թանգարանային մանկավարժության ներդաշնակ և համադրված օրինակ է, որի բովանդակության հիմքում ընկած է բանաստեղծի նամակագրական կապը զավակների հետ, որոնք լավագույնս ներկայացնում են Թումանյանի ընտանեկան արժեհամակարգը:

Թումանյան-հայրիկի կերպարը՝ որպես ուսումնասիրության թեմա, կրթական մեծ պոտենցիալ ունի, այն իր մեջ ամփոփում է դաստիարակչական, գիտական, ճանաչողական հսկայական ներուժ: Ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում