Հասարակական

Կոտայքում իրականացվում են 14 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Կոտայքում իրականացվում են 14 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապարտեզաշինության տարի. 2019 թվականն այսպես բնորոշեց Կոտայքի մարզպետը՝ ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով ու այլ միջոցներով նախորդ տարի սկսվել են 14 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման աշխատանքներ: Նախակրթարաններ են հիմնվում նաև այն համայնքներում, որտեղ երբևէ դրանք չեն եղել:

«Այդ մանկապարտեզները Կոտայքի մարզի ամենատարբեր բնակավայրերում են՝ քաղաքայինից մինչև բարձր լեռնային բնակավայրեր: Շուրջ 1500 երեխա նախադպրոցական կրթության հասանելիություն կունենա: Մենք նախատեսում ենք 200 աշխատատեղ ավելացնել մանկապարտեզներում»,-ասաց մարզպետը:

Նախորդ տարի մարզում ակտիվություն է գրանցվել նաև սուբվենցիոն ծրագրերի տեսանկյունից: Հինգ տասնյակից ավելի ծրագրերով աշխատանքներ են սկսվել տարբեր ուղղություններով: Դրանք կրթական հաստատությունների, մշակութային կենտրոնների վերանորոգման, ճանապարհների լուսավորության, բակերի բարեկարգման և այլ խնդիրների լուծման հետ են կապված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում