Իսկ ու՞ր է կորոնավիրուսը...

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը շիզոֆրենիայի հերթական բռնկման ժամանակ (մազութե սուլթանի պահվածքը հիշեցնում էր Յ.Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գլուխգործոցում նկարագրված ռետինե պապիկին) փորձում էր քարտեզի վրա գտնել Ադրբեջանը, այդ երկրի «մշակութային ժառանգության» մեջ իր հաստատուն տեղն է գրավում «COVID-19» կորոնավիրուսը: Թեև ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներքին ու արտաքին լսարանին ցույց տալ, որ, իբր, Ադրբեջանի տարածքում առկա են կորոնավիրուսով վարակված 9 անձինք, այնուամենայնիվ փաստերն ավելի համառ են: Այո, ավելի համառ են, քան նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաները, որոնք իրենց համառությամբ գերազանցում են նույնիսկ հայտնի կենդանուն:

Եվ այսպես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամլո ծառայությունը հայտարարել է, որ ԱՀԿ-ն որոշում է կայացրել փորձագետներ ուղարկել Ադրբեջան, Ուկրաինա և Չեռնոգորիա` «COVID-19» կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Այստեղ տրամաբանական հարցաշար է է ծագում.

1. Ի՞նչու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետներ ուղարկում ընդամենը 9 վարակված ունեցող Ադրբեջան, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում վարակվածների թվաքանակը 15-ն է:

2. Ի՞նչու է ԱՀ կառավարությունը որոշում է կայացրել երկրում տեղակայված բոլոր ուսումնական հաստատություններում մարտի 10-ից 20-ը դադարեցնել ուսումնական գործընթացը` վարակների տարածման կանխարգելման, ախտահանման և այլ կանխարգելիչ միջոցառումները շարունակելու նպատակով:

3. Ի՞նչու է ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ տվել ձեռնպահ մնալ ընդամենը 9 վիրուսակիր ունեցող Ադրբեջան այցելելուց:

Անշուշտ, Բաքվի քարոզչամեքենան իրեն բնորոշ ոճով մի շարք անհեթեթ պատճառաբանություններ կգտնի վերը նշված հարցերին պատասխանելու համար` սկսած հայկական լոբբինգի դավադրությունից` վերջացրած միջազգային սև ուժերի հակաադրբեջանական դավադրությամբ: Սակայն, դա չի փոխելու այն տխուր վիճակագրությունը, որն առկա է Ադրբեջանում: Մասնավորապես, եթե Բաքվում, իշխանություններին ինչ-որ կերպ հաջողվում է իրավիճակը պահել վերահսկողության տակ, ապա շրջաններում և հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում բարձիթողի իրավիճակ է:

P.S. Հանուն արդարության, պետք է նշեմ, որ որոշ ուղղություններով Բաքվի իշխանությունները շատ արագ և հաջող կերպով պայքարում են կորոնավիրուսի դեմ: Այսպես, «D18» շարժման առաջնորդ Ռ. Իզզեթլին հայտարարել է, որ ոստիկանությունը շրջափակել է իրենց գրասենյակը և ներկաներին դուրս է հրավիրել` կորոնավիրուսի վտանգի հիմնավորմամբ: Ավելին, ոստիկանությունն «Ազադլիգ» թերթի լրագրող Թ. Միրալամլիին ստիպել է ընդհատել իր տեսահեռարձակումը: Այ, սա կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հայտնագործություն է, որը երկարատև ու տքնաջան աշխատանքի արդյունքում կատարել են ադրբեջանցի գիտնականները: Պարզվում է, որ կորոնավիրուսը կարող է նաև հեռարձակման միջոցով տարածվել: Նման բան կարող էին հայտնագործել միայն ադրբեջանցի սուպերգիտնականները` Ի.Ալիևի բարձր հովանու ներքո:

P.P.S «D18» շարժման առաջնորդ Ռ.Իզզեթլիի հայտարարությունը եվրոպական կառույցների համար կարող է լավ դաստիարակչական ձեռնարկ հանդիսանալ: Այլապես, ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները զօր ու գիշեր ջանք ու եռանդ չեն խնայում ընդդիմության առողջության համար հոգ տանելու համար, իսկ ապերախտ եվրոպացիները նրանց քննադատում են մարդու հիմնարար ազատությունների խախտման համար:

Կոնստանտին Ազարյան

Հայերեն

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար