ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 7-ին 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵրևանիՇենգավիթ վարչական շրջանում այրվել է 8000 քմ,Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ;
Արագածոտնի մարզիԱպարան քաղաքում՝ մոտ550 քմ;
Արարատի մարզիԱրտաշատ քաղաքում՝ 800 քմ, Աղձք գյուղում՝ 600 քմ,Լանջազատ գյուղում՝ մոտ 7000 քմ, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ մոտ 7000 քմ,
Լոռու մարզիՍպիտակ քաղաքում՝3000 քմ,
Կոտայքի մարզիՄրգաշեն գյուղում՝ 5000 քմ,
Շիրակի մարզիԱխուրյան գյուղում՝ մոտ 1500 քմ,
Սյունիքի մարզիՄեղրի քաղաքում՝ 7000 քմ,
Վայոց ձորի մարզիԵլփին գյուղում՝ 7 հա խոտածածկ տարածք:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: