Հասարակական

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում

1 րոպեի ընթերցում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 18:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:19-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38․360և արևելյան երկայնության 44.520աշխարհագրական կոորդինատներով, Իրան-Թուրքիա սահմանային գոտու Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում