Սարյանի տուն-թանգարանը կրթական ծրագիր է մշակել` նվիրված Ղազարոս Աղայանի հոբելյանին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՂազարոսԱղայանի180-ամյակիառթիվՄարտիրոս Սարյանիտուն-թանգարանըմշակելէնորկրթականծրագիր`«Հիշողություն»բանաստեղծության թեմայով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագիրընախատեսվածէնախադպրոցականևկրտսերդպրոցականտարիքի երեխաներիհամար:Ծրագրիշրջանակում նախատեսվում է ծանոթանալԱղայանիկենսագրությանըևստեղծագործությանը,վերլուծել
«Հիշողություն»բանաստեղծությունը՝ հարցուպատասխանիևընթերցանությանմիջոցով:
Այնուհետևերեխաները հնարավորություն կունենանկազմելու«Հիշողություն»բանաստեղծությանիրենցգիրքը՝ համապատասխանեցնելովհատվածընկարին,ևգունավորել այն:
Աղայանի 180-ամյակին անդրադարձել էր նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը` փետրվարի 14-ին բացելով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Աղայանի լուսանկարները, գրքերի տարբեր տարիների հրատարակություններ, անձնական իրեր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը տեղեկացրել էր, որ մեկ կամ երկու ամսից լույս են ընծայելու հատոր` նվիրված Աղայանին: «Հիմնականում ընդգրկելու ենք նրա բանաստեղծությունները և հեքիաթները, նաև լուսանկարների հագեցած հավելված, որում տեղ կգտնեն այստեղ ցուցադրված նյութերը և այլ բացառիկ նմուշներ»,-նշել էր Վարդանյանը: