Տարածաշրջանային

Պայքար՝ Իրանի Մեջլիսի նախագահի պաշտոնի համար

6 րոպեի ընթերցում

Պայքար՝ Իրանի Մեջլիսի նախագահի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում փետրվարի 21-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ինչպես կանխատեսվում էր՝ պահպանողականներին հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել: Մինչև ընտրությունները ձևավորված իրադրությունը (Տե՛ս Իրանի քաղաքական ուժերի դասավորությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին) մրցակցային ընտրություններ չէր նախատեսվում, դրա պատճառով էլ գրանցվեց ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ 42.5 տոկոս:

Իրանում հետհեղափոխական շրջանում խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ամենաշատ մասնակցությունն արձանագրվել է 1996 թ. Իրանի 5-րդ գումարման խորհրդարանական ընտրությունների ժամանակ (71 %), երբ Մեջլիսի նախագահ վերընտրվեց Նաթեղ Նուրին: Ամենաքիչ մասնակցությունը (51 %) արձանագրվել է 2004 թ. կայացած 7-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին, այդ ժամանակ խորհրդարանի նախագահ ընտրվեց Հադդադ Ադելը:

Իրանի 11-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքները կսկսի մայիսին: Մինչ այդ խորհրդարան անցած պահպանողական խմբավորումները կպայքարեն Մեջլիսի նախագահի պաշտոնի համար: ԻԻՀ Մեջլիսի ներքին կանոնակարգի համաձայն՝ Մեջլիսի նախագահն ու նախագահության անդամները սկզբում ընտրվում են ժամանակավոր: Երդմնակալության արարողությունից, ինչպես նաև պատգամավորների երկու երրորդի վստահությունը ստանալուց հետո, նոր անցկացվում են Մեջլիսի մշտական նախագահության ընտրություններ:

Մինչև ընտրությունները և առավել ևս դրանից հետո, երբ Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ստացավ ամենաշատ ձայնը (1 մլն. 260 հազար), այն համոզմունքն է ձևավորվել, որ Մեջլիսի նախագահ հենց նա է ընտրվելու: Սակայն ընտրություններից հետո պահպանողականների ճամբարում տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ առնվազն երեք խմբավորման՝ Ղալիբաֆի թիմի, Ահմադինեժադի թիմի և «Հեղափոխության կայուն ճակատի» միջև Մեջլիսի նախագահի տեղի համար լուրջ պայքար է ծավալվում:

Թեև Ղալիբաֆը, իր ստացած ամենաբարձր քվեով, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ ունեցած իր կապերով լուրջ շանսեր ունի դառնալու Մեջլիսի նախագահ, այդուհանդերձ նա որոշակի աշխատանք պետք է տանի՝ ձևավորելու իր թիմը: Եթե մինչև ընտրությունները պահպանողական մյուս խմբերը, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, դժվարությամբ էին համաձայնել ցուցակի առաջին համարի կամ մարտավարական այլ հարցերի շուրջ, ապա ընտրություններից հետո այլ իրողություն է արձանագրվել:

«Հեղափոխության կայուն ճակատի» գլխավոր քարտուղար Մորթազա Աղաթեհրանին (858 հազար ձայն է ստացել), որը գործող Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի մրցակիցներից էր, դժվարությամբ կարող է դիրքերը զիջել՝ հօգուտ Ղալիբաֆի: Վերջինս, անշուշտ կփորձի պայմանավորվել խորհրդարան անցած անկախ պատգամավորների և Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցների հետ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ընտրություններից առաջ Ղալիբաֆը հանդիպել է Ահմադինեժադին և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր քննարկել:

Թեհրանի նախկին քաղաքապետին Մեջլիսի նախագահի պաշտոնին հասնելու գործում կարող է խանգարել նաև պահպանողական մյուս գործիչ Մոսթաֆա Միրսալիմը (892 հազար ձայն է ստացել), որը դեռ մինչև ընտրությունները Ղալիբաֆի՝ որպես միասնական թեկնածու ընտրելու հարցում լուրջ վերապահումներ և անհամաձայնություններ ուներ:

Ինչ վերաբերում է Ղալիբաֆի թիմի ներկայացրած այն փաստարկին, որ նա երկրի մասշտաբով ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն է և առաջինն է Թեհրանում, հետևաբար Մեջլիսի նախագահի միակ արժանի թեկնածուն հենց նա է, դրան պետք է վերապահումով մոտենալ, քանի որ Թեհրանում ընտրություններին մասնակցությունն աննախադեպ ցածր է եղել` 26 տոկոս, այն դեպքում, որ նախորդ ընտրություններին Թեհրանում մասնակցությունը կազմել է 50 տոկոս: Այդ առումով Թեհրանում ամենաշատ ձայնը հավաքած լինելու փաստը չի կարող Մեջլիսի նախագահ դառնալու գործում հաղթաթուղթ համարվել:

Ինչևէ, այժմ այդ երեք թեկնածուներից (Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, Մորթազա Աղաթեհրանի, Մոսթաֆա Միրսալիմ) յուրաքանչյուրը պետք է փորձի Մեջլիսի (առաջիկայում մի քանի ընտրատեղամասում ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա) խմբակցությունների և առանձին պատգամավորների հետ պայմանավորվելով հասնել ցանկալի արդյունքի: Բացի նշված թեկնածուներից՝ որպես Մեջլիսի նախագահի հավանական թեկնածու իրանական մամուլում նշվում է նաև Ղոմից ընտրված պատգամավոր Ալիռեզա Զաքանիի և Քերմանից ընտրված պատգամավոր Մոհամմադ Մեհդի Զահեդիի անունները:

Անկախ դրանից՝ ով կընտրվի Մեջլիսի նախագահ, ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում խորհրդարանի նորընտիր նախագահը լուրջ մարտահրավերների առջև է կանգնելու: Պահպանողականների համար խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաղթանակը որքան հաջողություն էր, այնքան էլ մարտահրավեր է իր մեջ պարունակում: Որովհետև, եթե մինչ այդ բոլոր խնդիրների համար նրանք մեղադրում էին Հասան Ռոհանիի կառավարությանը, ապա 2021թ. նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրադրության համար կառավարության հետ մեկտեղ հավասար պատասխանատվություն է կրելու նաև նորընտիր խորհրդարանը:

Արմեն Իսրայելյան

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում