Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր: Նա ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

«Ես եկել եմ Եռաբլուր՝ իմ ընկերոջ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ»,-նշել է Արմեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վաղ առավոտից Եռաբլուր են այցելում Վազգեն Սարգսյանի հարազատները, ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, երկրապահ կամավորականներ, անհատներ:

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սպարապետը մեծ ներդրում է ունեցել արցախյան պատերազմում, բանակի ձևավորման գործում:

«Նա իր ամբողջ կյանքը, գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին: Նա մինչև 1998 թվականի վերջը զինվոր էր: Վազգենին, իր կենդանության ժամանակ, ոչ ոք սպարապետ չէր կոչում, նա դա թույլ չէր տա, որովհետև համեստ մարդ էր: Երբեք իրեն չէր գերագնահատում, համարում էր, որ պատերազմին մասնակցած յուրաքանչյուրի ներդրման շնորհիվ ենք ունեցել հաղթանակ: Նա մի առիթով ասել էր՝ այս պատերազմին տվեցի այն, ինչ կարող էի ու ձեռք բերեցի հպարտություն: Հայոց պատմության մեջ մեծ ներդրում ունեցող մարդ է Վազգենը, և սերունդները պետք է դա գնահատեն: Մենք պետք է գնահատենք նաև մյուսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին, և նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան հաղթանակի գործում ու այսօր մեր կողքին են»,-ասաց Արամ Սարգսյանը:

1959 թ. այս օրը ծնվել է Վազգեն Սարգսյանը՝ ռազմական եւ քաղաքական գործիչ: Եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թթ. եւ այնուհետեւ՝ 1995-1999-ին: Նաեւ եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թ. հունիսի 11-ից մինչեւ իր սպանության օրը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նրան տրվել է Սպարապետ հերոսական պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ Հայկական բանակի կայացման գործում: Վ. Սարգսյանին շնորհվել են Հայաստանի եւ Արցախի բարձրագույն՝ Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս կոչումները։

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել