Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1007385.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հայտնաբերվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը: Այդ մասին մարտի 5-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգում հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վարակվածը Վրաստանի երիտասարդ քաղաքացի Է, որը եկել Է Իտալիայից:
«Նա մարտի 1-ին եկել Է գործնականում առանց ախտանշանների: Ավելի ուշ բարձրացել Էր նրա ջերմությունը, եւ նա ինքն Է դիմել ինֆեկցիոն հիվանդանոց»,-նշել Է Գամկրելիձեն, հաղորդել Է Sputnik-ը: