ԱԺ-ն քննարկեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց Բաղդասարյանը:

«Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմնին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը »,-ասաց Բաղդասարյանն ու հավելեց՝ սրա նպատակն է հարցաքննությունն արագացնել:

Նախագիծը չի նախատեսում, որ նման հարցաքննություն կարող է կատարվել արտերկրում գտնվող անձի հետ: Սակայն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ի հետ քննարկման արդյունքում հանգել են նրան, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին, որը որևէ գործով տուժող կամ վկա է, կարող է ներկայանալ հյուպատոսարան, և քննիչը կկարողանա հեռավար կարգով հարցաքննել:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկներն ընդունվել են նախագծի հեղինակների կողմից: Պայմանավորվածություն են ձեռք բերել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը լրամշակել:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա