Հասարակական

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՄարիաՑոցորկովա-Կայմակտչիևային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Բուլղարիայի ազգային տոնի՝ Օսմանյան լծից ազատագրության օրվա կապակցությամբ:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել նպաստել Բուլղարիայի և Հայաստանի քաղաքների, մասնավորապես, մայրաքաղաքներ Սոֆիայի և Երևանի միջև հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում