Վրաստանում իտալացի երեք զբոսաշրջիկ Է զոհվել ձնահյուսի հետեւանքով
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում իտալացի երեք զբոսաշրջիկ Է զոհվել ձնահյուսի հետեւանքով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1007310.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձնահյուսի հետեւանքով Իտալիայից երեք զբոսաշրջիկ Է զոհվել Վրաստանի Սվանեթիայի տարածաշրջանում՝ Թեթնուլդ լեռան վրա: Այդ մասին հայտնել Է հանրապետության լեռնային առողջարանների զարգացման ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ձնահյուսի տակ են հայտնվել մի խումբ իտալացի զբոսաշրջիկներ՝ վեց մարդ, որոնք սահում Էին դահուկներով: Նրանք արգելված գոտում են հայտնվել Թեթնուլդի գագաթի շրջանում, որտեղ ձնահյուսերի մեծ վտանգի մասին նախազգուշացնող նշաններ են տեղադրված»,-լրագրողներին հայտարարել են ընկերությունում:
Ընկերության տվյալներով՝ փրկարարները զբոսաշրջիկներից երկուսին ձնահյուսից դուրս են բերել առանց վնասվածքների, մեկը բազմաթիվ վնասվածքներ Է ստացել, իսկ երեքին մեռած են գտել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: