Պաշտոնական

Էդուարդ Աղաջանյանին ներկայացվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Էդուարդ Աղաջանյանին ներկայացվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը եւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված փոփոխությունները։

Արմեն Կոտոլյանը զեկուցել է, որ 2019 թվականին իրականացվել է 277 ստուգում, 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:

Ներկայացվել է նաև օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում և գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների և նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։

Անդրադառնալով 2020 թվականի պլանային ստուգումներին՝ նշվել է, որ ըստ ռիսկայնության աստիճանի այս տարի ևս առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկացված ածխաջրածնային գազերի, չափումների միասնականության ապահովման, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտները:

Քննարկվել է նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի հետ կապված հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում