Պատմություն, խոհանոց, արկածներ. «Singapore tattler»-ը Հայաստանն անվանել է պարտադիր այցելության վայր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռներ, վանքեր և շատ առեղծվածային վայրեր են սպասվում Հայաստանում, որը պարտադիր այցելությունների երկրներից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այսպես է սկսվում «Singapore tattler» ամսագրի՝ Հայաստանի մասին պատմող հոդվածը: Շեշտադրելով տարածաշրջանային զբոսաշրջությունը, հեղինակը նշում է, որ համեմատաբար քիչ բացահայտված այս տարածաշրջանն առաջարկում է արևելքի և արևմուտքի բացառիկ ուտեստներ:

«Հարուստ պատմություն, շքեղ տեսարժան վայրեր, նոր խոհանոց և մեծ թվով արկածներ ու այդ ամենն առանց զբոսաշրջային մեծ հոսքի»,-ասված է հոդվածում:

Հեղինակը նկատում է, որ տարածաշրջան այցելությունը կապահովի այն, որ շատ ժամանակ չի պահանջվի «Instagram»-ի էջը հեղեղելու համար: Նա հիշեցնում է, որ Հայաստանի դեպքում դա նկատելի էր ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի այցի ժամանակ, երբ նա 2019 թվականին եկել էր կնքելու իր երեխաներին և ավելի լավ ճանաչելու հայկական ժառանգությունը:

Խոսելով հայկական ճարտարապետության, պատմական կառույցների մասին՝ հոդվածագիրը նշում է, որ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է: Հանրապետության հրապարակը, Կասկադը, Վերնիսաժը և այլ տեսարժան վայրերը անտարբեր չեն թողնի զբոսաշրջիկներին:

Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև հայկական խոհանոցին: Մասնավորապես, ներկայացվել է լավաշը, տնական պատրաստված պանիրը, օրգանիկ բանջարեղենից պատրաստված աղցաններ, և խորհուրդ է տրվում այդ ամենը վայելել մաքուր հայկական ջրով, որը հոսում է հենց լեռներից:

«Եվ որպեսզի իրապես զգաք Հայաստանի պատմության խորությունը, անհրաժեշտ է քաղաքից դուրս գալ տեսնելու հնագույն եկեղեցիները, վանքերը, որոնք ցրված են երկրի ամբողջ տարածքով: Երևանից 40 կմ հեռավորության վրա գտնվում է Գառնին, երկրում առկա միակ հեթանոսական տաճարը, որը տպավորիչ լեռնաշղթային ֆոնին է»,-նշված է հոդվածում:

Հոդվածում ներկայացվում է նաև Հաղպատը, Սանահինը և այլ պատմամշակութային վայրերը:

Հայերեն العربية Русский

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում