Մշակույթ

Գրականությունը մարդու զգացմունքներն արտահայտելու հրաշալի ձև է. մարտի 3-ը Գրողի միջազգային օրն է

1 րոպեի ընթերցում

Գրականությունը մարդու զգացմունքներն արտահայտելու հրաշալի ձև է. մարտի 3-ը Գրողի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՓԵՆ ակումբի (International PEN Club) 48-րդ միջազգային կոնգրեսի որոշմամբ մարտի 3-ին նշվում է Գրողների միջազգային օրը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց` տոնը կարևորվում է այնքանով, որ աշխարհում հարգում են գրողների շնորհը, աշխատանքը, գնահատվում է ընթերցանությունը: «Տոնը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հիշել, որ գրքի, գրականության միջոցով ամրանում ես, հարստանում և կայանում որպես անհատականություն, որպես մարդ»,-նշեց նա:

Միության նախագահի խոսքով` գրականությունը մարդու ամենագեղեցիկ զգացմունքներն արտահայտող, հոգին պայծառացնող երևույթ է: Գրողներին ցանկանում եմ հաջողություն, գրելու ներշնչանք, աշխատանք»,-եզրափակեց Միլիտոնյանը:

ՓԵՆ ակումբը հիմնադրվել է Լոնդոնում 1921 թվականին: Ակումբի անունը հապավում է, որն առաջացել է անգլերեն "poets", "essayists" և "novelists" բառերի առաջին տառերից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում