Հայաստանյան բանկերում առկա է շուրջ 3.1 տրլն դրամի ավանդ. 1 տրլնը ոչ ռեզիդենտներինն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ավանդների ծավալը շարունակաբար աճում է, նախորդ տարի այն ավելացել է 19 տոկոսով: Ընդ որում` այս տարի առկա շուրջ 3.1 տրլն դրամի վարկերից 1 տրլն դրամը ոչ ռեզիդենտների ավանդներն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Ունենքմոտավորապես 3.1 տրլն դրամի ավանդներ, որից շուրջ 1 տրլն դրամը ոչ ռեզիդենտների ավանդներն են։Միայն 2019-ին ունեցել ենք ավանդների շուրջ 19 տոկոս աճ, ինչը բավականին լավ դինամիկա է: Մենք անգամ խորը ճգնաժամերի ժամանակ չենք ունեցել ավանդների նվազում, միշտ ունեցել ենք աճ՝ անգամ 2009-ին, 2014-ինև2018-ի քաղաքական զարգացումների ժամանակ»,-ասաց Գրիգորյանը:

2018-ի վերջին ունեցել ենք ավանդների շուրջ 10.7 տոկոս աճ:

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե2018-ին հեղափոխության օրերին ոմանք իրենց ավանդները հանել էին բանկերից՝ նա նշեց՝ իսկապես 2018-ի սկզբին, երբ քաղաքական շարժումներըսկսվեցին, նկատվեց որոշակի արտահոսք: «Դրանք կարող էին լինել ոչ ռեզիդենտների ավանդները: Սակայն դրանք ոչ թեհանեցին տարան ուրիշը տեղ, այլ մի 3-4 ամիս հետոկրկինամբողջությամբ վերադարձան: Եվ ավելին այդ ժամանակ ունեցանք 10 տոկոսի չափով աճ: Դա բավականին լավ ցուցանիշ էր, և խոսում է ֆինանսական համակարգի, բանկային համակարգի նկատմամբ վստահության մասին»,-ասաց Գրիգորյանը:

Նա նկատեց՝ ֆինանսական կայունության վրա ամեն բան կարող է ազդեցություն ունենալ, սակայն դա չի նշանակում, թե ֆինանսական անկայունություն ունենք: «Մեր առանձնահատկությունն այն է, որ մենք ունեինք բավական լավ կապիտալացված ֆինանսական համակարգ, և բանկերը վայելում էին վստահություն ներդրողներիևհաճախորդների շրջանակում: Հենց այդ վստահությունն էր, որ օգնեց մեր ֆինանսական համակարգին հեշտությամբ հաղթահարել 2018-ը, և ոչ միայն 2018-ը, 2009-ին ունեցանք շուրջ 23 տոկոս արժեզրկում, 2014-ին ունեցանք շուրջ15 տոկոս արժեզրկում»,-ասաց նա:

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում ֆինանսական համակարգի միջին կշռված կապիտալի համարժեքության ցուցանիշը կազմում է շուրջ 17 տոկոս, ինչը բավականին բարձր է: Նվազագույնը սահմանվել է 12 տոկոս: Եվրոպայում ընդունված նվազագույն մակարդակը 8 տոկոսն է, նա նկատեց՝ այսինքն՝ Եվրոպայում ընդունված նվազագույն 8-իցարդեներկու անգամ ավելի կապիտալի համարժեքության ցուցանիշունենք: Գրիգորյանը վստահեցնում է՝ Հայաստանումֆինանսական համակարգը բավականին իրացվելի է՝ սպասարկելու հաճախորդների ցանկացած պահանջ, միևնույն ժամանակ կորուստների դեպքում ունի բավականին մեծ կապիտալ՝ կլանելու պոտենցիալ կորուստներ:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում

Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել

Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա

Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան

Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները

Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը