Տարածաշրջանային

Արևելագետը Թուրքիայի «Գարնանային վահան» գործողությունը դիտարկում է ՌԴ-ի հետ պայքարի համատեքստում

4 րոպեի ընթերցում

Արևելագետը Թուրքիայի «Գարնանային վահան» գործողությունը դիտարկում է ՌԴ-ի հետ պայքարի համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան երկու խոշոր տարածաշրջանային կենտրոնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար դարձել է պայքարի վայր Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնելու համար: Այդ մասին են վկայում վերջին օրերին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած զարգացումները, իրավիճակի սրումը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ ավելացնելով, որ Իդլիբում երկու հակառակորդները բախվել են: Այն վերջին շրջանն է, որը դուրս է սիրիական բանակի վերահսկողությունից:

«Իդլիբում իրավիճակը վերջին օրերին սրվել է, լարված է: Կորուստներ կրելուց հետո Թուրքիան հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում Սիրիայի տարածքում՝ անվանելով այն «Գարնանային վահան»: Թուրքական զորամիավորումները, Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող խմբավորումները, հիմնականում ջիհադիստական ծայրահեղականներն անցել են հարձակման, և վերջին մեկ օրվա ընթացքում դա կարծես նրանց հաջողություն է բերել: Հաղորդումներ կան, որ նրանց հարվածներից սիրիական բանակը կորուստներ է կրել, ետ են վերցվել մոտ 20 բնակավայր՝ այն տարածքների մի մասը, որոնք ազատագրել էր սիրիական բանակը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նկատեց, որ, ըստ տեղեկությունների, վերջին օրերին ռուսական օդուժը չի սատարում սիրիական բանակին, և դա է պատճառը, որ օգտագործելով իրավիճակը, Թուրքիան կարողացել է հաջողությունների հասնել: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, այս լարված իրավիճակն առաջիկա մի քանի օրերին կշարունակվի՝ մինչև ի հայտ կգան նոր միտումներ: Իրավիճակի որոշակի հստակեցում սպասվում է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների սպասվող հանդիպման ընթացքում, թեպետ ռուսական կողմը նշում է, որ դժվար բանակցություններ են սպասվում: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, մինչ երկու երկրների ղեկավարների հանդիպումը, որը նախատեսված է մարտի 5-ին, կողմերը ամենայն հավանականությամբ կփորձեն Իդլիբում ինչ-որ գործողությունների գնալ՝ բանակցություններին ավելի ուժեղ դիրքերով ներկայանալու համար:

«Չնայած իրավիճակի սրացմանը, ամեն դեպքում նշաններ կան, որ երկու կողմն էլ պատրաստվում են գնալ զիջումների, որովհետև ունեն լուրջ աշխարհաքաղաքական շահեր: Այլ հարց է, թե ինչպես դա անել, որ երկուսն էլ իրենց դեմքը պահեն»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Այս ամբողջ գործընթացում թուրքագետն ուշադրություն հրավիրեց փախստականների հետ կապված Թուրքիայի սպառնալիքներին, որոնցով փորձում է ճնշում գործադրել Գերմանիայի, Ֆրանսիայի վրա: Ըստ նրա՝ արդեն կան տեղեկություններ, որ Թուրքիան 100 հազարի հասնող մարդկանց թույլ է տվել հատել ԵՄ-ի սահմանը Հունաստանի, Բուլղարիայի կողմից:

«Հաղորդագրություններից երևում է, որ Թուրքիան փախստականների հետ որոշակի խմբեր է բաց թողնում, և հիմնականում երիտասարդների: Չի բացառվում, որ փախստականների հետ Թուրքիան ուղարկում է նաև հատուկ պատրաստված ջիհադիստների: Սա շատ լուրջ խնդիր է»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ դա կարող է լինել գործիք Թուրքիայի համար, ինչը վտանգավոր է:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում