ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանի կողմից հնդկական 4 ռադարային համակարգ գնելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ 4 Swathi ռադարային համակարգ մատակարարելու 40 մլն դոլար արժողությամբ գործարք է կնքել։ Հնդկաստանը հայտարարված մրցույթում հաղթել է Ռուսաստանին և Լեհաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է հնդկական լրատվամիջոցները: Timesnownews.com կայքը, հղում անելով Հնդկաստանի կառավարության իր աղբյուրներին, գրել է, որ ռադարային համակարգը մշակվել է Պետական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության Էլեկտրոնիկայի և ռադարների զարգացման հիմնադրամի Բանգալորի (Բենգալուրու) լաբորատորիայի կողմից և արտադրվել է «Bharat Electronics Limited (BEL)»-ի կողմից: Կայքի տեղեկություններով՝ Հնդկաստանն արդեն սկսել է ռադարային համակարգի մատակարարումը Հայաստանին:

Business Today-ն էլ տեղեկացնում է, որ Հայաստանը մանրամասն փորձարկել է նաև Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկված համակարգերը, սակայն հետո ընտրել է հնդկականը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը:

Հայերեն العربية English Русский

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել. թուրք նախարար

Հնդկաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է ընդդիմությանը երկրում իշխանությունը զավթելու փորձի համար

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտնել են, որ ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուբինյանն ու Գրոսուն քննարկել են Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից