Սպորտ

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների 

1 րոպեի ընթերցում

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց երկրպագուների կորոնավիրուսի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Mail-ը: Ըստ պարբերականի՝ քննարկվում է տարբերակը, որ խաղերը ցուցադրվեն միայն հեռուստացույցով: Քննարկվում է նաև Խաղերի ժամկետների փոփոխության հարցը: Այժմ Ճապոնիայում կորոնավիրոսով հիվանդ է 961 մարդ, և մահացել է 12-ը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը՝ հեռավոր 1964 թվականից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում