ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 29-ին, ժամը 16:49-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզիՈստան գյուղում այրվում է հավատուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոստան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ցախատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 17:20-ին: Այրվել են ցախատան տանիքը (մոտ 4 քմ) և 3 խմ տախտակ (մասնակի):