Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին. Փաշինյանը` Սումգայիթի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առնչությամբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂԻՄ-ի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին:

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին: 32 տարի առաջ Ադրբեջանը հայերի շրջանում զանգվածային բռնություններով ու ջարդերով արձագանքեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին: Մենք մեր տուրքն ենք մատուցում նրանց հիշատակի առաջ՝ նման հանցագործությունների կանխման հաստատակամությամբ»,- գրել է Փաշինյանը:

1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

Հայերեն العربية English Русский

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում