Փոխվարչապետ Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն ԼըՔլերի պաշտոնի ստանձնման, ինչպես նաև հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով և նշել.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և հաջողություն եմ մաղթում Ձեզ, տիկին ԼըՔլեր, Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հավատացած եմ, որ Ձեր նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-կանադական երկխոսությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը և խորացմանը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 28 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և Կանադան կառուցել են համագործակցության հաստատուն հիմքեր: Վստահորեն պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամությունը և ուրախ է արձանագրել, որ համատեղ ջանքերով գործընկերությունը բարձրացվել է նոր մակարդակի:

Ցանկանում եմ ընդգծել, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան նշանակալից իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում: Մենք իսկապես հավատացած ենք, որ ստեղծված են բոլոր նախադրյալները երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար։

Հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը մեծապես բարձր է գնահատում ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամրապնդման ոլորտներում Կանադայի կողմից տրամադրված աջակցությունը:

Չեմ կարող չնշել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում իր յուրահատուկ ավանդն ունի կանադահայ համայնքը, որը տարբեր թելերով կապում է երկու երկրները:

Այս համատեքստում ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Կանադային՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և ապրիլը` որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս հռչակելու համար:

Ամփոփելով խոսքս՝ շնորհավորում եմ բոլորիս մեր երկրների միջև ստեղծված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն և հարատև բարեկամություն մեր երկրների ժողովուրդներին»:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան