Նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Մոլդովա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ողջունել է տիկին Գրեչանիի այցը Հայաստանը՝ նկատելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի են տեղի ունենում բարձր մակարդակի հանդիպումներ ու փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Մոլդովան շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Նախատեսվում է իմ պաշտոնական այցը Մոլդովա: Մինչ այդ երկկողմ միջկառավարական հանձնաժողովը կաշխատի օրակարգի շուրջ՝ այցն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, պետք է աշխատենք նաև տնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նաև բիզնես ֆորումների անցկացումը՝ գործարար կապերի խթանման նպատակով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հայ-մոլդովական միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար և մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:

Զինաիդա Գրեչանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր երկիրը շահագրգիռ է նոր թափ հաղորդելու Հայաստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսության ոլորտում: Խորհրդարանի նախագահն անդրադարձել է Մոլդովայի տնտեսությունում, օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների փորձն իրենց հետ կիսելու պատրաստակամության համար:

Միաժամանակ, խորհրդարանական պատվիրակության անդամները ոգևորիչ են համարել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու ՀՀ կառավարության կողմից բարեփոխումներն առաջ մղելուն ուղղված հետևողական քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-մոլդովական հարաբերություններին առնչվող այլ հարցերի ևս:

Հայերեն English Français Русский

Ուկրաինայում Starlink-ի արագությունը վերականգնվում է, սակայն դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի

Իրաքի ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունից երկրի կորուստը գնահատում է 60 մլրդ դոլար

Հունգարիայի վարչապետն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-16/10/26

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները