Հասարակական

Հայագիտական առարկաներ, բուհերի ինքնավարություն. ԱԺ-ն բարեփոխումների թեմայով լսում է անցկացնում

3 րոպեի ընթերցում

Հայագիտական առարկաներ, բուհերի ինքնավարություն. ԱԺ-ն բարեփոխումների թեմայով լսում է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ-ն գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումներում քննարկվում է բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական փոփոխությունների հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներին ներկա են տարբեր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

«Բարձրագույն կրթության, գիտության մասին օրենքը վերջերս բավականին քննարկվել է, հնչել են դեմ և կողմ կարծիքներ: Օրենքի նախագիծը, կարելի է ասել, ինչ-որ առումով հեղափոխական նախագիծ է և նախատեսում է մեծ փոփոխություններ: Անընդհատ խոսում էինք հետազոտության վրա հիմնված բարձրագույն կրթական համակարգ ունենալուց: Որակի ապահովման չափանիշներով բուհերի հիմնական թերությունը մշտապես համարվում է հետազոտության բացը: Այն բուհերում, որտեղ դա բավականին ուժեղ է, հսկայական գումարներ են տրամադրվում հետազոտության համար։ Եվ այս տեսանկյունից սահմանափակ ռեսուրսներով ունեցածը նույնիսկ մի բան էլ ավելին է: Մենք նախորդ տարի ակտիվ պայքար ենք սկսել գիտության բյուջեի ավելացման համար: Դա որոշակի հաջողվեց և շարունակվելու է, անընդհատ շեշտը դնելու ենք բյուջեի շարունակական ավելացման վրա»,- ասաց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա նշեց՝ ցավոք նախատեսվող բարեփոխումների մի շարք կարևոր դրույթներ դուրս են մնացել հանրության ուշադրությունից: Նա, մասնավորապես, մատնանշեց կրեդիտների փոխանցելիության սկզբունքը, որը հնարավորություն է տալիս ընտրել դասախոսին: «Հիմնական շեշտադրումը կատարվեց «Հայոց լեզու», «Պատմություն» առարկաների հետ կապված խնդիրների վրա: Հոդված 4. 6-ում խոսվում է հայագիտական հետազոտությունների գերակայության, ինչպես նաև ազգային ինքնության և համամարդկային արժեքների, սոցիալական պատասխանատվության արմատավորման մասին: Այս շեշտադրումները կան, բայց կրկին առնչվում ենք բուհական ինքնավարության հետ, երբ շատերն ասում են, թե այդ հարցում պետք չէ բուհական ինքնավարություն, պետությունը պետք է հայոց լեզվի ուսուցումը պարտադրի բոլոր տեղերում»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց՝ օրենքի նախագիծը, իհարկե, փայլուն չէ, յուրաքանչյուր օրենքի նախագծի շուրջ աշխատելու տեղ կա, սակայն իրենք ցանկանում են լսել առաջարկներ, թեկուզ քննադատություններ՝ բայց հիմնավոր։

«ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀօրենքի՝ նախարարության ներկայացրած աշխատանքային տարբերակով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն»առարկաներըբուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկ: Սակայն այն յուրաքանչյուր բուհի հնարավորություն է տալիս իր հայեցողությամբ այդ առարկաները դարձնել պարտադիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում