Հասարակական

ՀՀ ԱԻՆ և ԿԽՄԿ-ի փրկարարները սարից 1.5 կմ պատգարակով իջեցրել են վնասվածք ստացած քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ և ԿԽՄԿ-ի փրկարարները սարից 1.5 կմ պատգարակով իջեցրել են վնասվածք ստացած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 15:08-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի «Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և վնասվածք է ստացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Խաչասար» կոչվող հատվածում հերթապահություն իրականացնող Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ձնագնացը, բարձրացել է սարը. փրկարարների և Հայկական կարմիր խաչ ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով Հովսեփ Մ.-ին (ծնված 2006թ.) պատգարակով մոտ 1.5 կմ անվտանգ իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Ապարանի բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում