Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգարժան տիկին Մերկել,

Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։

Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտ­նում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում