Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանին, այցելել Արցախում գործող մի շարք ձեռնարկություններ:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, Արցախի և Հայաստանի զինված ուժերի, ռազմարդյունաբերական համալիրի կոորդինացված մոտեցման մշակման հնարավորություններ:

Հակոբ Արշակյանը հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու, ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջողված փորձը տեղայնացնելու, Արցախի երիտասարդների մտավոր ներուժը լիարժեք օգտագործելու և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումներն ու ոլորտային մասնագետների փոխայցելությունները, ինչը հնարավորություն կտա ապահովելու տեխնոլոգիական, ինժեներական կրթության, ռազմարդյունաբերության ոլորտներում և ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերում Արցախի երիտասարդների ներկայացվածությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային փոխգործակցությունը նոր հարթություն տեղափոխելու ուղղությամբ՝ որպես առաջին քայլ նշելով խնդիրները գույքագրելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև կապի հասանելիության և փոստային ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերին:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է նաև Արցախում գործող մի շարք ձեռնարկություններ, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամ, ծանոթացել կենտրոնի սարքավորումների հագեցվածությանը, զրուցել աշխատակիցների հետ: Քննարկվել են ՏՏ ոլորտի մի շարք խնդիրներ, բիզնես ինկուբացիոն ծառայություններին և տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը վերաբերող հարցեր:

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին

Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին

Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ

Ղազախստանում «Ապագայի խաղեր»-ի անցկացումը պատմական իրադարձություն են համարում

Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Նարեկ Կարապետյանի առանձնատանը քննչական գործողություններ են կատարվում. ՔԿ