Տարածաշրջանային

Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին դուրս Է եկել բանտից եւ զբաղվելու Է քաղաքականությամբ

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին դուրս Է եկել բանտից եւ զբաղվելու Է քաղաքականությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին փետրվարի 19-ին դուրս Է եկել բանտից՝ այնտեղ անցկացնելով վեց տարի եւ ինն ամիս մի շարք պաշտոնեական հանցագործություններ կատարելու համար: Մերաբիշվիլիի ազատման կադրերն ուղիղ եթերում ցուցադրել Է Mtavari Arkhi վրացական հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դուրս գալով բանտից՝ նա հայտարարել Է, որ մտադիր Է ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ: Մերաբիշվիլին 2004 թվականի հունիսի 7-ից մինչեւ դեկտեմբերի 18-ն զբաղեցրել Է Վրաստանի պետանվտանգության նախարարի պաշտոնը, 2004 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012 թվականի հուլիսը եղել Է երկրի ներքին գործերի նախարարը, հուլիսից մինչեւ 2012 թվականի հոկտեմբերը պաշտոնավարել Է որպես հանրապետության վարչապետ: 2013 թվականի մայիսին նա ձերբակալվել Է մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում