Իրանում հայտարարել են, որ խոցված ուկրաինական Boeing-ի «սեւ արկղերը» վնասված են
1 րոպեի ընթերցում
![Իրանում հայտարարել են, որ խոցված ուկրաինական Boeing-ի «սեւ արկղերը» վնասված են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1005506.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուկրանիայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանի մերձակայքում խոցված ինքնաթիռի ինքնագրիչները («սեւ արկղերը») վնասված են: Այդ մասին հայտնել Է Իրանի IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին փետրվարի 19-ին ասել Է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությանը խնդրել են օգնել նորոգելու ուկրաինական ավիահանրանավի լրջորեն վնասված «սեւ արկղերը»…Նորոգումից հետո «սեւ արկղերը» կվերծանվեն, հավելել Է Խաթամին»,- ասված Է փետրվարի 19-ին IRNA-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: