Պաշտոնական

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ-ի դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագիծը

2 րոպեի ընթերցում

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ-ի դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել է ՀԸԳՀ-ի դեռևս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, որը մշակվել է պետական շահագրգիռ մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում: Նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել առողջապահության, արտակարգ իրավիճակների, արդարադատության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

«Քննարկման արդյունքներով որոշվել է լրամշակել համաձայնագրի ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, այնուհետև քննարկել այն շահագրգիռ այլ կողմերի հետ: Հանձնաժողովի անդամները կարևորել են նաև այս ոլորտների ճանապարհային քարտեզի կիրարկումը, քանի որ դրանք ևս անդրադառնում են նշված ոլորտներում բարեփոխումների օրակարգային հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում