Հասարակական

Հիվանդության պատճառով հունվարի 8-ից փետրվարի 15-ը աշակերտների բացակայությունները կհամարվեն հարգելի

1 րոպեի ընթերցում

Հիվանդության պատճառով հունվարի 8-ից փետրվարի 15-ը աշակերտների բացակայությունները կհամարվեն հարգելի

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցներում հիվանդության պատճառով հունվարի 8-ից փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս օրերին անընդհատ տարբեր լրատվամիջոցներով խոսվում է այն մասին, որ համաճարակային ֆոնը բարձր է, փոփոխվում է, դասերը պետք է դադարեցնել: Դասերը դադարեցնելու առիթ այժմ չկա, բայց որոշում ենք կայացրել` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները համարել հարգելի: Փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի` բժշկական տեղեկանքի ներկայացման դեպքում»,- ասաց նախարարը:

Հարությունյանը նշեց, որ ինքը մշտապես կապի մեջ է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, և այս պահին դպրոցներում դասերը դադարեցնելու առիթ չկա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում