Տարածաշրջանային

Թուրքիայում պղծել են քրիստոնյայի գերեզման. Փայլանը հարցեր է հղել ներքին գործերի նախարարին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում պղծել են քրիստոնյայի գերեզման. Փայլանը հարցեր է հղել ներքին գործերի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրապիզոնի Ս. Մարիա կաթողիկե եկեղեցու գերեզմանատանը ատելության հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով անհայտ անձինք քանդել ու հրկիզել են հանգուցյալ Զեհրա Չոլաքի գերեզմանի խաչը։

Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր Գարո Փայլանն այդ առիթով հարցում է ուղղել ներքին գործերի նախարար ՍուլեյմանՍոյլուին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Փայլանը նշել է՝ նախքան այս հարձակումը, Չոլաքի հուղարկավորության ընթացքում մի խումբ մարդիկ ցանկացել են սադրել արարողությունը՝ «Ալլահ ու աքբար» բացականչելով:

«Նման հարձակում պատահել է նաև փետրվարի 7-ին Անկարայի քրիստոնյա քաղաքացիներին պատկանող Օրթագյուղի գերեզմանատանը. անհայտ անձինք քանդել են 19 գերեզմանաքար։ Հարց ենք տալիս ներքին գործերի նախարարին. Հրանտ Դինքի եւ Սանթարո վարդապետի դեմ ոճիրները կատարվել էին Տրապիզոնի ոստիկանության կողմից ուղղորդված հրոսակախմբերի կողմից։ Տրապիզոնի ոստիկանության մեջ նման հրոսակախումբ կա՞»,-նշում է Փայլանը:

Պատգամավորը, մասնավորապես, հարցրել է, թե Զեհրա Չոլաքի հուղարկավորության ժամանակ պատահած սադրանքի մասին նախարարության կողմից հետաքննություն կատարվո՞ւմ է, եւ արդյոք բացահայտվա՞ծ են պատասխանատուները, նրանց ինքնությունը ճշտվա՞ծ է, կասկածյալները արդարադատության մարմիններին հանձնվե՞լ են: Նա հարցրել է նաև, թե Տրապիզոնում մահացած քրիստոնյա քաղաքացու հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած սադրանքից հետո ինչու հարկ եղած ապահովության միջոցներ չեն ձեռնարկվել: Փայլանը կարծիք է հայտնել, որ այդ ատելության հարձակումները պայմանավորված են նրանց քրիստոնյա լինելով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում