Սպորտ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախոսը 

2 րոպեի ընթերցում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախոսը 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային խաղերի համար ընտրվել է «Միավորված զգացմունքներով» (United by emotion) կարգախոսը: Կազմկոմիտեն կարգախոսի ընտրությունը կապում է Խաղերով մարդկանց միավորելու նպատակով` ձգտելով հաջող անցկացնել Օլիմպիադան:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը;

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում