Զույգաղբյուր գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 16-ին, ժամը 01:38-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի սկզբնամասում մեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Զույգաղբյուր գյուղի սկզբնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Չ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: