ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաստիկ ծխոտում Է առաջացել Զուգդիդ-Թբիլիսի երթուղով երթեւեկող մարդատար գնացքում: Այդ մասին «Sputnik-Վրաստան»-ին հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բռնկումը տեղի Է ունեցել Աբաշա կայարանում:
Տեղում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական խմբեր:
«Ծխոտումն սկսել Է արագընթաց գնացքի առաջին վագոնում: Բոլոր ուղեւորները տարհանված են: Արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել»,-պատմել Է արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Առայժմ հայտնի չԷ, թե ինչն Է դարձել արտակարգ պատահարի պատճառը: