Քննարկվում է հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելող օրինագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթըԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, հանվել է կիսափակ հասկացությունը, այսինքն՝ նախագծով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում: Սակայն դրույթ է ավելացվել, որով հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը:

«ՀՀ քաղաքացիները գտնվում են ամենօրյա երկրորդային վնասակար ծխի ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ: Պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ հանրային տարածքներում, երբ մարդիկ օգտագործում են այնպիսի ծխախոտային արտադրանք, ինչպիսին են ծխախոտը, նարգիլեն, տաքացվող եղանակով օգտագործվող ծխախոտը և այլն: Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ գոյություն չունի»,-ասաց Նանուշյանը:

Նա նշեց՝ ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում, այսպես կոչված, նորարարական, իբր առողջության վրա ցածր ռիսկ ունեցող և էլեկտրոնային արտադրատեսակները բարձր տխնոլոգիական արտադրանք են համարվում: «Դրա բաղադրիչների մեծամասնությունը թունավոր է, քաղցկեղածին և կախվածություն առաջացնող: Մեր վերաբերմունքը միանշանակ է, այսպես կոչված, նորարարական և էլեկտրոնային արտադրատեսակների նկատմամբ, դրանք պետք է կարգավորվեն հավասար հիմունքներով, ինչպես կարգավորվում են ավանդական ծխախոտային արտադրատեսակները»,-նշեց փոխնախարարը:

Նախագծով առաջարկվող ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման պահանջն ուժի մեջ կմտնի 2024 թվականից:

Փոխնախարարը շեշտեց՝ ծխախոտի օգտագործման դեմ պայքարին ուղղված ցանկացած քայլ, այդ թվում հանրային վայրերում ծխելու արգելքը, քաղաքակիրթ աշխարհին միանալու փոքրիկ քայլ է:

Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար:

ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019-ի դեկտեմբերի 10-ին: Այդ տարբերակով առաջարկվում էր արգելել ծխախոտի օգտագործումը հանրային փակ և կիսափակ տարածքներում:

Հայերեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիներին տրամադրվել է 10 561 կացության կարգավիճակ

Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին