Հայտնի են Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գրողների միությունը հրապարակել էՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԳՄ քարտուղարությունից, ըստ անվանակարգերի մրցանակակիրներն են՝
Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)՝Գագիկ Սարոյան՝ «Բացիկներ» գրքի համար;
Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա)՝Էլֆիք Զոհրաբյան՝ «Թեթև տարեք» գրքի համար;
Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակագրություն)՝Նանե՝ «Վերջին երանին» գրքի համար;
Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)՝Ֆելիքս Բախչինյան՝ «Խավարին չհավատալու, խավարին չտրվելու պոեզիան» գրքի համար
Վախթանգ Անանյանի անվան մրցանակ (մանկական գրականություն)՝Հակոբ Մուշ՝– «Հեքիաթներ թղթե ինքնաթիռից» գրքի համար;
Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ (գրական վաստակի համար)՝
Ավիկ Իսահակյան՝ «Վերնատան» զավակները»,
Սուսաննա Հովհաննիսյան՝«Հովհաննես Թումանյան» գրքերի համար
Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ (թարգմանական գրականություն)՝Շանթ Մկրտչյան՝ Ֆեռնանդո Պեսսոայի «Քնարերգություն» գրքի թարգմանության համար:
ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը կկայանա փետրվարի 14-ին՝ Հայաստանի գրողների միությունում: