Փաշինյանը ներկայացրեց ոստիկանության պոլիկլինիկան փակելու որոշման պատճառը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պոլիկլինիկայի գործելն արդյունավետ չի համարում այն պարագայում, երբ այդ պոլիկլինիկայից օգտվում են ոստիկանության աշխատողների շատ քիչ տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի հարցին:

«Ոստիկանության բյուջետային հայտի քննարկման ժամանակ տեսա, որ շուրջ 800 մլն դրամ ոստիկանությունը գումար է ակնկալում առողջապահական ծառայությունների համար: Այդ գումարը նախատեսվում էր ոստիկանության պոլիկլինիկայի համար: Պարզվեց, որ ոստիկանության շատ չնչին տոկոսին է սպասարկում այս ոստիկանության պոլիկլինիկան: Եթե ոստիկանների մեծամասնությունն առողջապահական ծառայությունները ստանում է այլ առողջապահական հիմնարկներում, ուրեմն մենք այդ 800 մլն դրամը պետք է ներդնենք այլ տեղ, որպեսզի ոստիկաններն այլ հիմնարկներում ավելի որակյալ ծառայություն ստանան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը չբացառեց, որ նման որոշում կկայացնեն նաև այլ հիմնարկների հետ կապված, որոնք ունեն պոլիկլինիկա:

Հայերեն

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26