Սպորտ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մարզիկին ու դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մարզիկին ու դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: 97 կգ քաշում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ 7:1 հաշվով: Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Բոյանով-Սպանովին:

67 կգ քաշում Կարեն Ասլանյանը որակավորման փուլում գերազանցեց շվեդ Օսկար Սիմոնին (3:1), այնուհետ 1/8 եզրափակիչում հաղթեց վրացի Գրիոգի Շոտաձեի նկատմամբ 9:0 հաշվով: 72 կգ մեկնարկային գոտեմարտում պարվեց Մալխաս Ամոյանը, ում մրցակիցը Խորվաթիայից Դոմինիկ Էտլինգներն էր (5:1): 82 կգ քաշի 1/8 եզրափակիչում Ռուբեն Ղարիբյանը 8:0 հաշվով պարտության մատնեց Իսրայելը ներկայացնող Իգոր Պետրիշինին:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում