Կոնստանտին Օրբելյանը կրկին զբաղեցնում է օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին ստանձնել է օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Օրբելյանը հայտնեց փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Փետրվարի 10-ից կրկին թատրոնի տնօրենն եմ: Գուցե ոմանք շատ գոհ են այդ կապակցությամբ, ոմանք` ոչ: Թատրոնի տնօրենի պարտականությունները կարող եմ կատարել մինչև այս տարվա օգոստոսի 3-ը: Հետո կտեսնենք` ինչ կլինի»,-նշեց Օրբելյանն ու ասաց, որ թատրոնը պատրաստվում է բեմ բարձրացնել Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետը, որի իրականացման գործում գումար է տրամադրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Օրբելյանի խոսքով`նախկինում ձեռք բերած հյուրախաղերի և այլ պայմանավորվածությունները չեղարկվել են, քանի որ թատրոնը պետական աջակցություն չի ստացել:

Նա հիշեցրեց, որ իր ղեկավարման ժամանակաշրջանում հյուրախաղեր են ունեցել Դուբայում, Քուվեյթում, բեմադրել են «Մանոն» օպերային ներկայացումը, «Չիպոլինո» բալետային ներկայացումը, որոնց բեմադրության գործում պետությունը որևէ աջակցություն չի ցուցաբերել:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն ընդգծեց, որ օպերան մի շարք խնդիրներ ունի, որոնք անհրաժեշտ է լուծել. նորոգման կարիք ունի կտուրը, օդափոխման համակարգն է վատ վիճակում` ձմռանը ցուրտ է, իսկ ամռանն այնքան շոգ է, որ աշխատելն անհնար է դառնում: Համալրման կարիք ունի նաև լուսաձայնային համակարգը:

Խոսելով այն ներկայացումների մասին, որոնք շատ կցանկանար բեմադրել, Օրբելյանն ասաց, որ մեզ օդի պես հարկավոր են բալետային ներկայացումները: «Խաղացանկում «Բյուրեղապակյա դղյակ»-ն է, «Չիպոլինո»-ն: Պարտավոր ենք բեմադրել «Շելկունչիկ», «Կարապի լիճ» բալետները: Դասական գործերը մեր բալետի քրեստոմատիան են: Շատ կցանկանամ բեմադրել Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ «Ձյունե թագուհին»,-շեշտեց նա:

2019 թվականի մարտի 29-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից: Օրբելյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նազենի Ղարիբյանի` պահանջելով Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանն» անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել և հարկադիր պարապուրդի գումարը վճարել: Շահելով դատը` Օրբելյանը վերականգնվել է իր պաշտոնում:

Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում