Հասարակական

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 105 ավտոմեքենա, օգնել՝ 262 քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 105 ավտոմեքենա, օգնել՝ 262 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության, ճանապարհաշինական ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, փետրվարի 8-9-ը ընկած ժամանակահատվածում սպասարկել են 92 արգելափակման դեպք, արգելափակումից դուրս է բերվել 105 տրանսպորտային միջոց, որից 70-ը սպասարկվել է հենակետերի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգնություն է ցուցաբերվել շուրջ 262 քաղաքացու, իսկ 79 քաղաքացու տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետերում ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում