Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը:

Նա նաև հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Գևորգ Լոռեցյանը մեղադրվում էառանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման էին ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսավարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Տնտեսավարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Հայերեն Русский

Եղիշե Մելիքյանը մնում է «Փյունիկ»-ում

Նիդեռլանդներում հափշտակված ռումինական ցուցանմուշների արժեքը հասնում է գրեթե 6 միլիոն եվրոյի

Տվյալ պատգամավորի մի շարք արարքներում առկա են ոչ իրավաչափ վարքագծի հատկանիշներ. ՄԻՊ գրասենյակն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի հայտարարությանը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 27/01/25

Ասիական ինդեքսներ - 27/01/25

ՄՊՀ-ն նախատեսում է սահմանել առցանց տաքսի հարթակների գործակցի առավելագույն չափ

Գյումրիի Աբովյան փողոցում գտնվող եկեղեցու նկուղում բռնկված հրդեհը մարվել է

Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը

ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն ընդունել միգրանտներին

ՄՊՀ-ն նոր տեխնիկական լուծումներ է առաջարկում հեղուկ գազի շուկայում թերլիցքավորման խնդիրները լուծելու համար