Հասարակական

Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին

2 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը փետրվարի 5-ին Ազգային ժողովում այցելել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրին, նշել է, որ վերջին անգամ հանդիպել են, երբ դեռ նախարար եղած ժամանակ նոր էր վերադարձել Մերձավոր Արևելք՝ Սիրիա և Լիբանան կատարած այցից: Մխիթար Հայրապետյանը Աննա-Կարին Օստին է ներկայացրել վերջին մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումների ընթացքը՝ ժողովրդավարության կայացման գործընթացների լույսի ներքո: Հատուկ անդրադարձ է կատարվել «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծին, որն ակնկալվում է դնել շրջանառության հաջորդ` աշնանային նստաշրջանին:

Աննա-Կարին Օստը ներկայացրել է իրենց գրասենյակի կողմից կատարված աշխատանքը, մասնավորապես, կրթության և երիտասարդության ոլորտներում: Քննարկվել են սիրիահայերին առնչվող, ինչպես նաև հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում